Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի լավագույն մարզիկը Հայաստանում չէ

Սպորտ
9abecb3e8bb7c606d8c2095b925e0fad

Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը ուրախալի այդ լուրը տեղեկացել է ոչ թե հարազատ Գյումրիում, այլ...

Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Փաշիկ Ալավերդյանը, Տիգրան Մարտիրոսյանը ներկայումս գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ վերականգնողական թերապիա է անցնում:

«Մենք անչափ ուրախ ենք եւ հպարտ, որ 2010 թ լավագույն մարզիկ է ճանաչվել հենց մեր մարզաձեւի ներկայացուցիչը: Տիգրան Գ. Մարտիրոսյանը, իրոք, արժանի էր այդ կոչմանը»:

Իսկ ի՞նչ սպասելիքներ ունի ՀԾՖ-ն իր մարզիկից 2011 թվականին: «Սպորտում ասում են, որ չեմպիոն դառնալը դժվար գործ է, իսկ այն պահպանելը` ավելի դժվար: Մենք հույս ունենք, որ Տիգրանը 2011 թվականին կկրկնի իր նվաճումները եւ նորից կհաստատի իր բարձր կարգը» - ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ինչպես տեղեկացրեց ՀԾՖ-ի փոխնախագահը, մեր մնացած ուժեղագույն ծանրորդները ներկայումս ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում եւ Աբովյանում: Նրանց թվում է նաեւ Արա Խաչատրյանը, որը աշխարհի առաջնությունում ծանր վնասվածք էր ստացել (նրա մոտ խախտվել էին արմունկահոդը եւ մկանային կտրվածքները):