A
A
«Միկան» իմացավ իր մրցակիցներին
Այսօր հայտնի դարձան Երեւանի «Միկայի» մրցակիցները 2011 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Մեր թիմը ընդգրկվել է B խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Ղազախստանի, Լատվիայի եւ Ուզբեկստանի չեմպիոնները` համապատասխանաբար, «Տոբոլը», «Սկոնտոն», «Բունեդկորը»:
Ի դեպ, հաջող հանդես գալու դեպքում «Միկան» արդեն 1/4 եզրափակիչում հնարավոր է հանդիպի Ադրբեջանի չեմպիոն «Ինտերի» հետ, քանի որ վերջինս ընգրկված է հարեւան А խմբում (փլեյ օֆֆում միմյանց հետ հանդիպում են հենց հարեւան խմբերի թիմերը): Հաջորդ փուլ կմտնեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը:
Հիեցնենք, որ 2011 թ. ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունը տեղի կունենան Սանկտ-Պետերբուրգում` հունվարի 14-23-ը: