Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8 ժամյա աշխատանքային օր

Սպորտ
eb632f0d44099cf297faf440dadfae09

Գերմանական «Շտուտգարտ» ֆուտբոլային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Բրունո Լաբադիայի առաջին որոշումը եղել է այն, որ ֆուտբոլիստները ամեն օր պետք է 8 ժամ լինեն իր տրամադրության տակ:

Խաղացողները այսուհետ պետք է ակումբ ներկայանան առավոտյան ժամը 8:30-ին, միասին նախաճաշեն, առաջին մարզումից հետո ճաշեն, ապա մեկ ժամ հանգստանան: Աշխատանքային օրը ավարտվելու է երկրորդ պարապմունքով, ժամը 16:30-ին:

«Ֆուտբոլիստների հետ ճաշելը եւ շփումները ինձ կօգնեն ավելի արագ ծանոթանալ իմ սաների հետ: Այս օրակարգը, ինքնին, կարող է դուր չգա ոմանց, բայց ես ցանկանում եմ, որ մենք ամեն ինչ միասին անենք եւ որոշումներ կայացնենք»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ գերմանացի մասնագետին բավականին լուրջ փորձություն է սպասվում առաջիկայում, քանի որ «Շտուտգարտը» երկու անգամ հանդիպելու է երկրի ուժեղագույն ակումբի` Մյունխենի «Բավարիայի» հետ (մեկը առաջնության, մյուսը` գավաթի շրջանակում):

Հավելենք, որ «Շտուտգարտը» Գերմանիայի առաջնությունում 16 տուրից հետո գտնվում է վտանգավոր գոտում եւ զբաղեցնում է նախավերջին, 17-րդ տեղը: