Գործարարները աշխատողների կարիք ունեն եւ չեն կարողանում հավաքագրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մանթաշյանց» ԳՄ-ը գործակցության հուշագիր կստորագրի Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության հետ «Մանթաշյանց» գործարարների միության անդամների հանդիպումները նախարարների հետ շարունակվում են։ Այս անգամ գործարարները հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ Նախարարության և միության անդամների առաջին հանդիպումն ուներ գործակցության եզրեր գտնելու նպատակ։ «Մանթաշյանցի առջև դրված հիմնական առաքելությունն այն է, որ մենք քննադատաբար կամ պահանջատիրական սկզբունքներով մոտենանք պետությանն ու համագործակցության եզրեր գտնենք»,- ասաց Ագաթ գրուպ ՍՊԸ համահիմնադիր, տնօրեն Վահե Թադևոսյանը։ Միությանն անդամակցող գործարարները աշխատանքի ընթացքում բախվում են խնդիրների, նախարարի հետ հանդիպմանը քննարկվեցին նաև՝ լուծման ուղիները։ «Աշխատողների հարցը մեզ մոտ ամենացավոտն է, ունենք 160 անդամ, 160 էլ աշխատողի կարիք ունի»,-ասաց Մանթաշյանց ԳՄ համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։ Ագաթ գրուպ ՍՊԸ համահիմնադիր, տնօրեն Վահե Թադևոսյանն էլ հավելեց, որ իրենց յուրաքանչյուր մասնաճյուղում 3-ից 5 աշխատակցի կարիք կա․ «Երբ նայում ենք աշխատաշուկային տպավորություն է, որ ամբողջ Հայաստանում գործազրկության բարձր մակարդակ ունենք, սակայն դրան հակառակ մեր ամբողջ մասնաճյուղում 30 և ավել թափուր աշխատատեղ կա և մեր ընկերությունն այդպես էլ չի կարողանում աշխատակիցներ հավաքագրել»- ասաց Ագաթ գրուպ ՍՊԸ համահիմնադիր, տնօրեն Վահե Թադևոսյանը։ Աշխատակիցների խնդիր ունի նաև «Գևորյան և Ներսիսյան շինարարական ընկերություն»-ը լավ շինարարի պակաս կա, չկան զոդողներ, կռունկավարներ․ «Սա մեր ոլորտում վերածվել է համատարած խնդրի, անգամ բերում և սովորեցնում ենք մարդկանց, միևնույն է խնդիրը մնում է խնդիր»,-նշեց ընկերության համահիմնադիր, տնօրեն Եղիշե Գևորգյանը։ Նախարար Նարեկ Մկրտչյանն էլ պատասխանեց․ «Աշխատողների հետ կապված խնդիրներին իրենք էլ են բախվում, սակայն արդեն իսկ կան որոշակի բազաներ, որ միգուցե 10-ից 2 աշխատողի գործարարները կարողանան գտնել հենց Աշխատանքի և Սոցականա հարցերի նախարարության միջոցով»։ Գործարարներն էլ հավելեցին, իրենց ակնկալիքն էլ հենց դա է, որ հնարավոր լինի ստեղծել հարթակներ, որոնց միջոցով իրենց ընկերությունները կունենան համապատասխան աշխատակիցներ, իսկ պետությունը որոշ չափով կլուծի առկա գործազրկության խնդիրը։ «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը հանդիպման ընթացքում բարձրաձայնեց ևս մեկ կարևոր հարց՝ վաճառքի խնդիրը։ «Բուհերը չեն սպասարկում մեր ներկա տնտեսության կարիքները, վաճառքի մասնագիտությունը, որն ամենապահանջված և ամենավճարունակ մասնագիտությունն է Այ Թի -ից հետո, Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն սովորեցնում»։ Միրքայանի հարցին ի պատասխան նախարարը նշեց․ «Մենք ԿԳՄՍ նախարարությանն ասում ենք, որ մեզ պետք են հետևյալ մասնագիտությունները և փորձում ենք հենց նախարարության հետ լուծել խնդիրն ու մեծացնել հնարավորությունները»։ «Մանթաշյանց» գործարարների միության անդամներն իրականացնում են սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր։ Պատերազմից հետո նախաձեռնել են հաշմանդամություն ձեռք բերած տղաներին օգնելու ծրագիր՝ ֆինանսական, կրթության ու նաև աշխատանքի առումով։ Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել գործակցության հուշագիր և աշխատել՝ ի նպաստ երկրի տնտեսության զարգացման