Բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունով լաբորատորիա բացվեց «Զինվորի տանը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի անունը կրող ստորաբաժանում՝ լաբորատոր ծառայություն բացվեց «Զինվորի տանը», որի իրագործման համար աջակցել են Հայ օգնության միությունը և «One Armenia» ընկերությունը։
ՀՕՄ-ին շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և նշեց, որ լաբորատորիան կրելու է բժիշկ, Արցախյան երեք պատերազմների մասնակից Նորայր Շահբազյանի անունը։
Արմեն Մուրադյանը ափսոսանք հայտնեց, որ Նորայր Շահբազյանը ողջ չէ, բայց այսօր նա վերադառնում է «Զինվորի տուն»՝ շարունակելու հայրենանվեր գործը՝ ծաղկացնելով այս շենքը։
«Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ասաց, որ այս ծառայությունը շատ կարևոր է հաստատության համար և դրա բացակայությունը բազմաթիվ խոչընդոտներ էր առաջացնում զինվորի տան տղաների համար, որոնք ունեն տեղաշարժման և այլ խնդիրներ։
Հայկուհի Մինասյանի խոսքով՝ լաբորատորիսյի շնորհիվ բարելավելու է տղաների կյանքը։
Ելույթ ունեցավ ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետուհի Նաիրի Տերտերյանը և շնորհակալություն հայտնեց, որ նման հնարավորություն է ընձեռնվել մասնակիցը լինելու լաբորատորիայի բացմանը։ Նաիրի Տերտերյանը պատրաստակամություն հայտնեց, որ «Զինվորի տան»-ը ապրող տղաների մեկ տարվա սննդի հարցը ևս կլուծեն իրենք։
Մինչ ստորաբաժանման հանդիսավոր բացումը՝ Նաիրի Տերտերյանին շնորհվեց «Զինվորի տան» բարեկամի պատվավոր կոչում։
Լաբորատորիայի հանդիսավոր բացումից հետո ներկաները շրջայց կատարեցին նոր ստորաբաժանումում և ծանոթացան ժամանակակից սարքավորումների հնարավորություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։