Եղեռնի զոհերի հիշատակի համերգը կղեկավարի ավստրիացի հայտնի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼրագրողների հետ ճեպազրույցում ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը, ով ապրիլի 23-24-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ազգային ակադեմիական երգչախմբի՝ (գեղարվեստական ղեկավ և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ կհնչեցի Մոցարտի «Ռեքվիեմը» նշեց, որ այս առաջարկությունն ստացել է իր ընկերոջից, ով քովիդի պատճառով չի կարողացել ներկա լինել այս կարևոր միջոցառմանը։
Աշխարհահռչակ օպերային երգչուհի , սոպրանո Աննա Սամուիլն էլ ասաց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան՝ առաջինը 10-ը տարի առաջ էր։ «Շատ ուրախ եմ, որ նման կարևոր օրը Հայաստանում եմ լինելու։ Այս առաջարկն ստացել եմ Խաչատուր Ալմազյանից։»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ Հայաստանում ամեն բան լավ է, թեև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չի եղել է, բայց անպայման ցանկանում է տեսնել այն։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն էլ ներկայացրեց Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառումները։
Հիշեցնենք՝ Երևանում ապրիլի 23-24-ին տեղի կունենա մեղ նախագիծ` նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ապրիլի 23-ին և 24 -ին Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Մոցարտի Ռեքվիեմը` որը կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը։ Նոյհոլդը ղեկավարել է բազմաթիվ աշխարհահռչակ նվագախմբեր, որոնցից են Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը և այլն: Համերգներից մեկը կկայանա ապրիլի 23-ի երեկոյան Ծիծեռնակաբերդում, իսկ ապրիլի 24-ին, ժամը` 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Մանրամասները՝ տեսանյութում։