A
A
Տիգրան Գ. Մարտիրոսյանը` տարվա մարզիկ
Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Այդ մասին տեղեկացնում է հանրապետության մարզական լրագրողների ֆեդերացիան:
«Մրցաշրջան-2010»-ի 10 լավագույն մարզիկների հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 47 լրագրողներ:
Ահա Հայաստանի 2010 թ 10 լավագույն մարզիկների ցուցակը.
1. Տիգրան Գ. Մարտիրոսյան ծանրամարտ 462 միավոր
2. Լեւոն Արոնյան շախմատ 399
3. Արսեն Ջուլֆալակյան հ/հ ըմբշամարտ 311
4. Յուրի Պատրիկեեւ հ/հ ըմբշամարտ 253
5. Հրաչիկ Ջավախյան բռնցքամարտ`230
6. Աշոտ Դանիելյան սամբո 183
7. Մելինե Դալուզյան ծանրամարտ 141
8. Գեւորիկ Պողոսյան ծանրամարտ 131
9. Ռոման Ամոյան հ/հ ըմբշամարտ 116
10. Ռուբեն Ալեքսանյան ծանրամարտ 112
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: