A
A
Մրցակիցները հայտնի են
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011 թվականի խաղարկությունը կմեկնարկի եկող տարվա մարտի 1-ին` «Շիրակ» - «Արարատ» խաղով, որը տեղի կունենա չեզոք դաշտում: Դա հայտնի դարձավ այսօր ՀՖՖ-ի նիստերի դահլիճում կայացած վիճակահանությունից հետո:
Այս զույգի հաղթողին բավական լուրջ քննություն է սպասվում 1/4 եզրափակիչում, քանի որ այն ուժերը չափելու է հանրապետության չեմպիոն «Փյունիկի» հետ: Մնացած երեք զույգերը կազմել են հետեւյալ թիմերը. «Ուլիս» - «Կիլիկիա», «Բանանց» - «Գանձասար», «Միկա» - «Իմպուլս»: Առաջին հանդիպումները տեղի կունենան 2011 թ մարտի 10-11-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 14-15-ին: Եզրափակիչ խաղը ավանդաբար կկայանա մայիսի 9-ին:
Հիշեցնենք, որ այս տարի գավաթին տիրել էր «Փյունիկը», որը վճռորոշ խաղում 4:0 հաշվով հաղթել էր «Բանանցին»: