Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարբած եկել, հայհոյում էր, նա էլ սիլլեց․ միջադեպ՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ և հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո այս միջադեպը ծագեց։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ազատության հրապարակում առաջացած միջադեպի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելիս։

«Իհարկե, բռնություն գործադրել բացարձակ անթույլատրելի է, բայց ես կարծում եմ, որ մեր իրավապահ ոստիկանները կկանխեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ բերման ենթարկվածի անունը Արթուր է, որը ընդդիմադիր ակտիվիստներից է, ով մշտապես ներկա է լինում ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքներին։

Էն տարիքով բիձեն հարբած եկել, հայհոյանքներ էր տալիս, այս մարդն էլ մի հատ չափալախել է։ Լավ է արել, ես  էլ եմ ուզել սիլլել՝ չեմ սիլլել։ Ծնող է հայհոյում, ո՞ր մի տղեն չի հարվածի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։