Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՔՊ-ական՝ թուրքերի հետ մոտ կանայք, դուխով գլխարկ տարեք դրեք էրդողանի և Չավուշօղլու գլխին (տեսանյութ)

Ես գիտեի, որ ՌԴ-ում օրակարգը լինելու է երկկողմ հարաբերությունները, այսինքն Արցախի վերաբերյալ որևէ բեկումնային խնդիր, բնականաբար, չէր քննարկվելու։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցին։

«Ինչ վերաբերում է Շառլ Միշելի հայտարարությանը՝ կաշառքին, դա կաշառք է Արցախը հանձնելու դիմաց»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը «ամենայն պատասխանատվությամբ հայտարարելով», որ երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում է, թե միջազգային հանրությունը իրենից պահանջում էր իջեցնել Արցախի ինքնորոշման նշաձողը, դա նշանակում է թողնել Արցախը Ադրբեջանի կազմում և դրա գինը այն կաշառքն է, որը նախօրեին հրապարակավ առաջարկեց Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Հիմա մենք հիմա շատ պարզ իրավիճակի առաջ ենք կանգնած։ Բարդ ընտրություն չկա։ Ընտրությունը պարզ է՝ կա՛մ Արցախի ցեղասպանություն և Հայաստանի ինքնիշխանության փուլային՝ փոքրիկ-փոքրիկ կորուստ, կա՛մ Նիկոլ Փաշինյանի հեռացում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արված հայտարարությունը հանցագործության մասին հայտարարություն էր։

Մանրամասները՝ տեսանյութում։