Բացել լրահոսը Փակել լրահոսը
f606ea99f0fb9b_606ea99f0fbdb.thumb
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու համապարփակ խաղաղության

ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել համապարփակ խաղաղության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպը:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ և պահանջում է հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը վերականգնելու համար։

«Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում:

Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին։