Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հետ կանգնեք այդ քայլից, քանի դեռ ուշ չէ․ ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մոսիյան (տեսանյութ)

ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Մոսինյանը իր ելույթում նշեց, որ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հարց է տվել, թե ինչ նկատի ունի ՀՀ իշխանությունը կարգավիճակի հարց ասելով, հնարավոր է մի օր Ադրբեջանի կազմում այն լինի, Ալեն Սիմոնյանը վիրավորվելով ասել է՝ մեզ ինչի տեղ եք դնում։

Ըստ պատգամավորի՝ իրենց այն ժամանակվա մտահոգությունները երեկ արտահայտվեց ՀՀ վարչապետի և մի խումբ իշխանական պատգամավորների ելույթներում։ Պատգամավորը նշեց, որ Փաշինյանն ու Ալիևը արցախցիների հետ խոսում են նույն լեզվով և հորդորեց ՀՀ իշխանություններին կանգնեցնել ահաբեկչությունը՝պատերազմով սպառնալը նշելով, որ հայ ժողովրդից ավելի լավ խաղաղության գինը ոչ ոք չգիտի։

Մանրամասները տեսանյութում։