Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես ո՞նց գայի ու ժողովրդին նման բան ասեի․ ես նախ ինձ պիտի համոզեի․ Փաշինյան (տեսանյութ)

Խնդիրն այն չի, որ ես կամք չեմ ցուցաբերել և մարդկանց հետ չեմ խոսել։ Խնդիրն այն է եղել, որ ես պետք է խոսեի՝ մարդկանց համոզելու համար։ Երկրորդ տարբերակն էլ կա, որ ես պետք է խոսեի, էդ թղթերը հանեի, ցույց տայի, ասեի՝ էս ա, ժողովուրդ ջան, պետք է գնամ, ստորագրեմ, որովհետև ուրիշ տարբերակ չկա։

Այսօր խորհրդարանում իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին՝ «եթե Դուք, այնուամենայնիվ, Ձեր մեջ ուժ գտնեիք և որոշեիք անկեղծ խոսել ժողովրդի հետ՝ գաղտնազերծելով բանակցային որոշ մանրամասներ և հանձնեիք այդ յոթ շրջանները առանց պատերազմի, այդ դեպքում Հայաստանը ի՞նչ ուղիով կգնար» ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով «բայց ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել»։

«Ես ո՞նց գամ, կանգնեմ ժողովրդի առաջ, ասեմ՝ մեր այս 30 տարվա բոլոր զրկանքներն անիմաստ են, ժողովուրդ ջան։ Բայց ու՞մ լեզուն կպտտվի տենց բան ասի»,-հարցնում է Նիկոլ Փաշինյանը և պարզաբանում, որ դա քաղաքական կամքի հարց չի։ Նա հավելում է․ «Հիմա այսօր ես քաղաքական կամք եմ ցուցաբերում և սա ասում եմ։ Բայց էն ժամանակ ընտրությունը դրա մեջ չէր, որ ես պետք է գամ, մարդկանց ինչ-որ բանում համոզեմ։ Ես նախ ինքս պետք է ինձ ինչ-որ բանում համոզել»։

Պատգամավորի հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ միջազգային գործընկերները նախապատվությունը տալիս են տարածքային ամբողջականության ճանաչմանը, ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքին, երբ այդ նույն միջազգային հանրությունը ակնկալում է իջեցնել Արցախի կարգավիճակի մասին մեր պատկերացումների նշաձողը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարել է Արցախի կարգավիճակի հարցը և միջազգային փորձագետներից հարցրել է Արցախը կարող է՞  լինել Հայաստանի կազմում կամ անկախ, նրանք պատասխանել են՝ «այո, եթե Ադրբեջանը համաձայնի»․ սա է եղել դրված բանակցությունների սեղանին։

Մանրամասները՝ տեսանյութում։