Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բրյուսելում համաձայնության ենք եկել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում խոսեց ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ ինքը համաձայնություն է տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, այո, մտնում է մեր օրակարգի մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այստեղ իլույզիաներ չունեն՝ չբացառելով, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դրանք դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ։

ՀՀ վարչապետը նշեց, որ նույն հաշվարկը ունեն նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չի բառացում, որ այդ գործընթացը Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի։

«Հասկանալով և հաշվարկելով բոլոր մարտահրավերները՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնած մնալը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը»,- հայատարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։