A
A
9 տարեկանն ընդդեմ 51 տարեկանի. «Code Battle» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին100 մասնակից Հայաստանի տարբեր մարզերից, նաև Արցախից, հեռավար կապով նույնիսկ ԱՄՆ-ից և Եվրոպայից մասնակցում են ծրագրավորողների մրցույթին։ Նրանցից տարիքով ամենափոքրը 9, իսկ ամենամեծը՝ 51 տարեկան է։ Բոլորին խնդրի լուծման համար տրված է երկու ժամ ժամանակ։
«Միջոցառումը մարդկանց սովորեցնելու է մրցակցել, հաղթել, ինչու ոչ՝ նաև պարտվել, պարտվելուց հետո նաև ոտքի կանգնել և շարժվել առաջ»,- ասում է «Code Battle» միջոցառման կազմակերպիչ ընկերության «Full learning» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Ազոյանը: