ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց է:
Կառավարությունը նախաձեռնել է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Հիմնական զեկուցողն է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «ԱԺ կանոնակարգ 2016 թվականի դեկտեմբերի 16 ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասի 9․1 կետից հանում ենք թափուր պաշտոն բառերը։ Նմանատիպ փոփոխություն կատարվումէ նաև հոդվածի երկրորդ մասում, 38-րդ հոդվածի առաջին կետում և 135-րդ հոդվածի առաջին և երկրորդ կետերում»,- ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց Գեղամ Գևորգյանը` հավելելով,որ օրենքի 147-րդ հոդվածում էլ կատարում են հետևյալ փոփոխությունը՝ «թափուր պաշտոն բառերից հետո լրացնում ենք «իսկ օրենքով նախատեսված դեպքում նաև մինչև թափուր տեղի առաջացումը», երկրորդ մասում «թափուր պաշտոն» բառերը փոխարինում ենք «անդամի պաշտոն» բառերով, իսկ «համապատասխան թափուր պաշտոնը»՝ «համապատասխան պաշտոն» բառերով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նմանատիպ փոփոխություն նախատեսվում է նաև երկրորդ մասում, իսկ 6-րդ մասը լրացվում է հետևյալ բովանդակությամբ՝ «մինչև ինքնավար մարմնի անդմաի պաշտոնը թափուր մնալը ինքնավար մարմնի նոր անդամ նշանակելու դեպքում ինքնավար մարմնի պաշտոնավարման ժամկետը սկսվում է այդ պաշտոնի թափուր մնալու օրվանից»։
«Օրենքի նպատակաը կայանում է հետևյալում, որպեսզի ԱԺ-ն հնարավորություն ունենա ինքնավար մարմիններում մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման անդամը կարողանա ընտրություն կատարել ինքնավար մարմնի նոր անդամի, ինչը հնարավորություն կտա ժամանակային առումով մարմնի բոլոր անդամների ներկայությունը»,- պարզաբանեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։