Մենք մեր հաղթանակների հետեւից դեռեւս գնալու ենք․ Տ․Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթն սկսեց վերջին շրջանում Արցախում տիրող իրավիճակի մասին և անդրադարձավ օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը։ Աբրահամյանն ասաց, որ անկախ հանգամանքներից, մենք ունենք պետականություն, բայց օրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ դա էլ չունենանք։ Ըստ Աբրհամյանի, ունենք բոլոր հնարավորությունները ուղղելու մեր մեջքը և շարժվելու առաջ։
«Այն թվացյալ խաղաղության մասին, որ բարձրացնում են այս իշխանությունները՝ ուղղակի փուչ են, որովհետև դրա տակ որևէ բան գոյություն չունի։ Այս պետությունը չունի ճկուն պետական կառավարման համակարգ, չունի անվտանգության համակարգ և այս պարագայում որևէ մեկը՝ մեր թշնամիները, տարածաշրջանի դերակատարները չեն կարող մեզ լուրջ ընդունել»,- ասաց Աբրահամյանը պատմելով նաև, որ նոր է վերադարձել Արցախից և կարծիք հայտնեց, որ արցախցին կոտրվել չունի։
«Արցախցին ունի կամք, ունի ցանկություն հասնելու իր նպատակին։ Արցախցին շատ բան չի ուզում Հայաստանից, արցախցին ուզում է, որ իրեն թիկունք կանգնեն, որ իրեն սատարեն, և մենք չունենք այլ ելք, քան գնալ դրա հետևից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։