Դա մեր մեղավորությունը չի․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Ազատության» հրապարակում ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում հանրապետության երրորդ նախագահը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Ալիևնին ու Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և Հայաստանը դարձնել խաղաղություն մուրացող երկիր։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ «նման կոնֆլիկտը լուծելու համար 30-40 տարին էլ բավարար չի լուծելու համար՝ ինչքան կարողացել ենք, այնքան այդ լուծումը մոտեցրել ենք և դա մեր մեղավորութրունը չի, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին բանակցություններն իրենց կետից են սկսում և ձեր գործը չի ոնց ենք բանակցում և հասանք էս վիճակին»։
Նման դիտարկում արեց Սերժ Սարգսյանը, երբ լրագրողը հիշեցրեց, որ ասում են, թե 30 տարի իշխանության եղածները պետք է լուծեին խնդիրները։
«Ա1+»-ի հնչեցրած դիտարկմանը, թե՝«ասում են, դուք միշտ բանակցել եք հանձնելու համար», Սերժ Սարգսյանն արձագանքեց՝ «ասողը ղալլաթ ա անում, ես երբեք հանձնելու մատով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։