Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պարզ է՝ ապրիլի 6-ին որևէ պայմանագիր չի ստորագրվի․ քաղաքագետ (տեսանյութ)

Ապրիլի 6-ին, պարզ է, որ որևէ պայմանագիր չի ստորագրվի, կստորագրվի հայտարարություն գուցե միայն Շառլ Միշելի անունից:

«Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում։ Ինչ է դրվելու սեղանին» ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ կողմերը կվերահաստատեն, որ պատրաստ են սկսել բանակցություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, իսկ հանդիպումից հետո կլինի որոշակի ուրվագիծ, թե կողմերը որ սկզբունքների շուրջ են համաձայնության եկել․ «Կա հինգ սկզբունք, որին Ադրբեջանը համաձայնել է, քանի որ ինքն է առաջարկել և որին համաձայն է նաև Հայաստանը»։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ բանակցությունների հիմնական շեշտը կդրվի ապաշրջափակման վրա․ «Սակայն ակնհայտ է, որ վերջին սրացումը սահմանին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի թեման չեն կարող դուրս մնալ բանակցությունների սեղանից»։

Ըստ քաղաքագետի՝ Հայատանի դիրքորոշումները այս պահին անհասկանալի են, և կա խնդիր, որ Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել Արցախի կարգավիճակի որևէ հարց․ «Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից և փորձելու է պարտադրել, որպեսզի իր մոտեցումները ընդունվեն Հայաստանի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։