Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նպատակային պռավալ եք տալիս․ քաղաքապետը բարկացավ (տեսանյութ)

Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության այսօրվա նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցեց, որ մեկ շաբաթվա ընթացքում գիծ է դուրս եկել 249 շարժակազմ, և աշխատանքները լավ են ընթացել։

«Տիկին Մարգարյան, բան էի հանձնարարել ես ձեզ։ Եղել ա՞ ՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հետ կապված»,- հարցրեց քաղաքապետը։

«Մենք ծանուցել ենք, սպասում ենք, բացատրագիրը պետք է ներկայացնեն»,- ասաց Մարգարյանը։

Հրաչյա Սարգսյանն էլ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ներկայացուցչից հետաքրքրվեց բացատրագրի մասին։ Քաղաքապետին տեղեկացրեցին, որ բացատրագիրը ներկայացված է, թղթերը ընթացքի մեջ են։

«Պարոն Երեմյան, էդ բանի՝ ավտոբուսների ու տրոլեբուսների համար բանը դրել եք, հա՞, մրցույթը դրել ե՞ք»,- հարցրեց Հրաչյա Սարգսյանը և ստացավ պատասխան, որ ապրիլի 8-ի բացումն է լինելու։

«Իսկ, որ դրել եք, ո՞նց են չորացնելու՝ տրյապկո՞վ, կներեք, շորո՞վ են չորացնելու ավտոբուսներն ու տրոլեբուսները։ Նայել ե՞ք»,- ևս մեկ հարց ուղղեց քաղաքապետը։

«Չորացման մասով խնդիր չկա, բայց․․․»,- ասաց «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ներկայացաուցիչը։

Քաղաքապետն էլ, թե՝ հա, խնդիր չկա, բայց ո՞նց են չորացնելու․ «Սովորական ավտոմեքենան, երբ որ գնում է լվանալու, դուրս է գալիս և ինչ-որ ձև չորացնում են։ Նախ էն նամակը, որ ինձ եք ուղարկել, եթե մի անգամ կարդաք կհասկանաք, որ էդ գնով Երևան քաղաքում չի։ Էդ նամակաների մեջ դրա մասին չկա գրված»։

Քաղաքապետը «Էլեկտրատրանսպորտ»-ի ներկայացուցչին ասաց, որ արդեն չորրորդ ամիսն է նպատակային «պռավալ են տալիս»։

«Ուրիշ բան չեմ կարող ասել, պարոն Երեմյան։ Պռավալ է։ Հիշո՞ւմ եք, ես անցած անգամ ասացի պռավալ է ու այդպես էլ եղավ։ Հիմա երկրորդն է։ Հարց եմ տալիս, երբ այդ բնութագիրը գրում էիք՝ ավտոբուսներն ու տրոլեբուսները ոնց են չորացնելու։ Չկա մեջը բան գրած։ Վերցրել եք պարամետրերը թուլացրել եք»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։