Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ Կիևի մեղադրանքները
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Կիևի մեղադրանքները Կիևի շրջանի Բուչա գյուղում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ տեղեկությունները, որոնք ներկայացվել էին լուսանկարների ու տեսագրությունների տեսքով: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը:
«Կիևի ռեժիմի կողմից հրապարակված բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք իբր վկայում են Կիևի շրջանի Բուչա քաղաքում ռուս զինծառայողների ինչ-որ «հանցագործությունների» մասին, հերթական սադրանքն են», - ասել է ռազմական գերատեսչությունը։
Նախարարությունն ընդգծել է, որ «Բուչայից արված լուսանկարներն ու տեսագրությունները Կիևի ռեժիմի հերթական արտադրությունն են արևմտյան լրատվամիջոցների համար, ինչպես դա եղել է Մարիուպոլում՝ ծննդատան հետ, նաև այլ քաղաքներում»։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի զինծառայողները Բուչա բնակավայրի բնակիչների նկատմամբ բռնություն չեն գործադրել այնտեղ գտնվելու ժամանակ։