Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս եղավ, որ Արևմուտքը միաբանված պաշտպանում և օգնում է Ուկրաինային, բայց այդպես չեղավ Հայաստանի պարագայում․ «Առերեսում» (տեսանյութ)

Ինչպե՞ս եղավ, որ Արևմուտքը միաբանված պաշտպանում և օգնում է Ուկրաինային՝ պատժամիջոցներով, զենքով, քաղաքական և բարոյական աջակցությամբ, Ռուսաստանի մեկուսացմամբ, բայց այդպես չեղավ Հայաստանի պարագայում:

Արդյոք հայ ազգի թշնամինե՞ր են նրանք, ովքեր Բաքվին համոզում են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արցախում:

Ի՞նչ պատասխան ունի հարցադրումը, թե ո՞վ է հիշում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ուկրաինական կամ ռուսական աստղերը հոլովակներ նկարեին կամ կանգ առնելու կոչեր անեին։

Արդյոք հիմնավո՞ր է կանխատեսումը, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայում բացարձակ հաղթանակ ունեցավ, Հայաստանն ամեն ինչ կորցնելու է։

Հնչող այս հարցադրումներին են անդրադառնում Առավոտ-ի «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։