Մեր ականորսիչ նավերը բերվել են բարձր աստիճանի պատրաստվածության․ Թուրքիայի պաշտպանության նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում:
Փոթորկի արդյունքում այդ ականները պոկվել են խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։
Թուրքիայի պաշտպանության հայտնել է, որ ոչնչացվել է Բոսֆորի սևծովյան ափին հայտնաբերված երկու ական։
Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Աքարն ասել է. «Մեր ականորսիչ նավերը և ծովային պարեկություն իրականացնող բոլոր օդանավերը բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Հայտնաբերված ականներն անհապաղ ոչնչացվում են անվտանգ եղանակով»: