Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում. հետեւանքները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա (տեսանյութ)

Այսօր Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը (ՄՀԶՀԿ) կազմակերպել էր փորձագիտական քննարկում «Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում. հետեւանքները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով։

 

Քննարկման բանախոսներն էին՝ քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։ ՄՀԶՀԿ նախագահը Արման Ղուկասյանը նախ ողջունեց ներկաներին և ասաց, որ հայ երիտասարդներին հուզում է ռուս-ուկրաինական հակամարտությունը հայտարարելով՝ քննարկմանը ներկա երիտասարդները բազմաթիվ հարցեր ունեն և հույս հայտնեց, որ նրանց մտահոգությունները անվտանգային հարցերի շուրջ կստանան սպառիչ պատասխաններ։ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն էլ նշեց, որ ինքը գնահատականներ չի ուզում հնչեցնել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ , այլ, որպես հայ մարդ․  խորը ողբերգություն է ապրում այս հակամարտությունից։

 

«Ռուսաստանն ասում է, և մենք համաձայն ենք՝այս հակամարտությունը հականացիստական պայքար է»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով, որ այս կերպ արևելյան մի շարք տերություններ ցանկանում են թուլացնել ռուսական ազդեցությունը։ Այս համատեքստում փորձագետն անդրադարձավ մեր տարածաշրջանում լարված իրավիճակին՝ նշելով, որ այն ինչ կարող է լինել մեր տարածաշրջանում,  շատ ավելի աղետալի կլինի, քան 44-օրյա պատերազմն էր։ «Ռուսաստանն է այն ուժը, որը կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի կանխվի նոր պատերազմը»,-ասաց Արամ Սաֆարյանը։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանն էլ առաջադրեց մի քանի թեզեր ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ, և կարևորեց,  թե որտեղի՞ց է գալիս այս հակամարտության ճգնաժամային հիմքը։ Հարցրեց ու ինքն էլ պատասխանեց՝ այս ճգնաժամը գալիս է այն ժամանակից, երբ խախտվեց Գորբաչով-Բուշ ջենտլմենական պայմանավորվածությունը։ Քաղաքագետի խոսքով՝ այս պահին, ինչպես պատմության ողջ ընթացքում, Արևմուտքին Հայաստանը չի հետաքրքրում։ «Հայաստաննու Արցախը այնքան են խոցելի դարձել, որ չի բացառվում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և հանգուցալուծել հակամարտությունը»,- ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների դոցենտ Գրիգոր Բալասանյանն էլ շեշտեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, պարզապես պատերազմ չէ՝ այլ կատաստրոֆա։

 

Քաղաքագետը պատմական էքսկուրս իրականացրեց՝ ներկայացնելով, թե որտեղից է սկսվել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Բանախոսները ներածական խոսքից հետո պատասխանեցին քննարկմանը ներկա ուսանողների և երիտասարդներին հուզող հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։