Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանալիները պետք է փնտրել Մոսկվա-Անկարա երկխոսության մեջ. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Այս գործընթացի բանալիները պետք է փնտրել Մոսկվա-Անկարա երկխոսության մեջ»․ նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին։

Ըստ պատգամավորի՝ Թուրքիան Հվ․ Կովկասում արդեն լուրջ դերակատարում ունի։

Հայկ Մամիջանյանը անդրադարձավ նաև երեկվա Անվտանգության խորհրդի նիստին․ «ԱԽ նիստում հնչեցված կարծիքները և ռելիզը դա անտրամաբանական շարադրանքի գագաթնակետն էր, երեք պարբերություն թվարկում է, թե ինչ վայրագություններ է իրականացնում հակառակորդը ու վերջում արձանագրում, որ մենք շարժվում ենք դեպի խաղաղություն․ պարզ չի,  որ դա թուլություն է ընկալվելու»։

Պատգամավորը հավելում է, որ սխալ է Արցախում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների համար մեղադրել ռուս խաղաղապահներին, քանի որ փաստական ապացույցներ չկան, իսկ Արցախի անվտանգային երաշխավորը առաջին հերթին Հայաստանն է, ոչ թե ռուս խաղաղապահները։

Մանրամասները՝ տեսանյութում։