Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ես ընդամենը փողկապս կապել ու եկել եմ․ Հրաչ Նազարյան (տեսանյութ)

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հոբելյանական համերգը՝ նվիրված անսամբլի տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանի ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 55-ամյակին։

«Համերգը կազմակերպել է կինս՝ անսամբլի խմբավար և մեներգիչ Լաուրա Մամյանը։ Ես ընդամենը փողկապս կապել ու եկել եմ»,- կատակեց հոբելյարը։

Համերգը բազմաժանր էր ու լի անակնկալներով։ Համերգին ներկա հյուրերի թվում էին նաև Ռուբեն Հախվերդյանը, Թովմաս Պողոսյանը։