Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թագուհի Թովմասյանը քիչ առաջ է վերադարձել Խրամորթից եւ տեսանյութ տարածել (տեսանյութ)

Պատգամավորը տեսանյութին կից գրել է․ Փառուխի եւ Խրամորթի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Ադրբեջանը կրկին Արցախում սադրանքի է դիմել. Փառուխ համայնքում ադրբեջանական զորքը առաջ է եկել եւ տեղական իշխանությունը ստիպված է տեղի բնակիչներին դուրս հանել: Տարհանվել են նաեւ հարակից Խրամորթ համայնքի կանայք եւ երեխաները: Հատկանշական է, որ հենց առավոտյան եմ եղել Խրամորթում, հանդիպել համայնքապետի եւ բնակիչների հետ, ամեն ինչ այնքան լավ էր: Պարզվում է՝ այդ ընթացքում թշնամին գծագրել է կողքի գյուղը գրավելու հանցավոր ծրագիր՝ սադրելով գյուղը հսկող ռուս խաղաղապահներին: