Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Անգրագետ հարցեր եք տալիս․ ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

Ես ձեզ համար ցուցակ չեմ կազմում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողի՝ 2021թվականի ներքին ներդրումների պլանի հետ կապված հարցին ի պատասխան զայրացած տոնով ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Դուք կարդու՞մ եք վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերը, թե՝ ոչ»,- հարցին հարցով պատասխանեց նախարարը և նշեց, որ անպատրաստ հարցերին ինքը հրաժարվում է պատասխանել։

Վահան Քերոբյանն ասաց՝ եթե այդ հարցի հետ կապված կան հրապարակված թվեր, ապա ավելորդ հարցեր պետք չէ տալ։

«Ես ձեզ խնդրում եմ՝ պրոֆեսիոնալ աշխատել։ Դուք թվեր չեք կարդում, դուք տալիս եք տրիվյալ անգրագետ հարցեր»,- նման կերպ արձագանքեց նախարարը, որից հետո լրագրողի և Վահան Քերոբյանի միջև բանավեճ սկսվեց։

Խոսակցությանը միջամտեցին մյուս լրագրողները, որից հետո Քերոբյանը լրագրողներին աշխատելու դասեր տվեց և առաջարկեց՝ նորմալ հարցեր տալ։

Անդրադառնալով պարարտանյութի սուբսիդավորմանը՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ որոշումը արդեն ընդունվել է։ Իսկ երբ լրագրողը հարցրեց քանի տոկոսն է սուբսիդավերվել պետության կողմից Վահան Քերոբյանն ասաց՝ Դու էլ կարդա, նախագծի մեջ ամեն ինչ գրված է։

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ այդ հարցով իր գործընկերներն են զբաղվում և ինքը բավարար տեղեկություն չունի, նշելով, որ խնդիրը բոլորի անհանգստության տիրույթում է։

Վահան Քերոբյանն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակից Հայաստանում հիմնականում տուժել է արտահանման ոլորտը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։