Այս իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվանալ Արցախի հարցից. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ օրվա իշխանությունը օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից»․ այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ պատգամավորի՝ ՀՀ իշխանությունները հրաժարվում են երաշխավոր լինել Արցախի ինքնիշխանության և անվտանգության համար և իրենք ունեն մեծ մտահոգություններ այդ հարցում․ «Մենք ասում ենք ապագա չկա զիջելով, իրենք ասում են՝ ապագա կա զիջելով»։
Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ նաև իր նախորդ հայտարարություններին, ըստ որի կազմակերպելու են դիմադրության շարժում․ «Հիմա շատ ակտիվ խոսում են Հայաստանի տարբեր միությունների, ուժերի, անհատների և գործիչների հետ և այդ դիմադրությունը ունենալու է 2 ճակատ, առաջինը արտաքին թշնամիներին, ովքեր նպատակ են դրել ոչնչացնել մեր պետությունը և դիմադրություն օրվա իշխանություններին, ովքեր սպասարկում են այդ ուժերի շահերը»։
Մանրամասները՝ տեսանյութում։