Եթե մրցավազքը սկսվի, վստահեցնում եմ՝ բոլորիդ կհաղթեմ․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր կողմից համանախագահությանը փոխանցված առաջարկներում չկա բան, որը տառացիորեն արտացոլված չէ այդ հարցազրույցում։ Եվ, ի վերջո, մենք կարող ենք հրապարակել փաստաթուղթը։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցերին՝ արդյոք հայկական կողմի դիրքորոշումներում կա Արցախի ինքնորոշման իրավունքը և արդյոք մեր բանակցային փաթեթի բովանդակային մասում զետեղված է լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի գնահատականը, ռազմաքաղաքական գնահատականը և վարձկանների ներառվածությունը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց,որ Արմենպրես լրատվական գործակալության հարցազրույցի հարցերը, եթե հանեն՝ կստանան փաստաթուղթը։
Անդրադառնալով հայրենասիրական ճառերին, Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ «ճոռոմ, ռազմահայրենասիրական բառեր ասելու» մրցավազքում ինքը կհաղթի և այնպիսի հայրենասիրական տեքստեր կասի, որ երբեք չեն լսել։
Մանրամասները՝ տեսանյութում։