Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրում է բացել ճանապարհը (տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հնչեցված հարցին, անդրադարձավ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից ի նշան բողոքի փակված Սևան-Դիլիջան մայրուղու միջադեպին, նշելով, որ տեղյակ է և ԱԺ ամբիոնն օգտագործելով խնդրեց ցուցարարներից՝ բացել ճանապարհը։

«Մենք առավոտից, երբ իմացել ենք այդ մասին, իրենց առաջարկել ենք հետևյալը՝ ստեղծել աշխատանքային խումբ և ցանկացած տեղում քննարկել խնդիրը»,- ասաց նախարարը։ Գնել Սանոսյանի խոսքով՝ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների դժգոհությունը կայանում է նրանում, թե իր անձով է պայմանավորված եղել համայնքների խոշորացումը։

Նախարար Սանոսյանը վստահեցնում է․ « Իմ անձով պայմանավորված չէ այդ միացումը, և պաշտոնով էլ պայմանավորված չէ։ Տեղի է ունեցել համայնքների խոշորացում և իրենք միացել են Սևան համայնքին»,- իրավիճակը ներկայացրեց նախարարը և նկատել տվեց, որ խոշորացում տեղի է ունեցել ամբողջ հանրապետությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։