Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էլի կժպտամ, եթե իմանամ, որ ժպիտս զինվորի կյանք է փրկելու․ Միրզոյանը՝ Անթալիայի ֆորումի մասին (տեսանյութ)

Մեր որոշումը՝ մասնակցել ԱԳ նախարարի մակարդակով Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ էր։

Այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ իշխանական պատագամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հետաքրքրվեց ֆորումից և հայ-թուրքական հարաբերությունների կարգավարումից։

«Շոշափելի պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերն էլ վերահաստատեցին, որ շարունակում են երկխոսությունն առանց նախապայմանների՝ նպատակ ունենալով բացել սահմանները»,- ասաց Արարատ Միրզոյանը։   

Անդրադառնալով Անթալյա կատարած այցի ժամանակ իր ժպիտի, փողկապ կրել-չկրելու շուրջ ծավալված խոսակցություններին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ սոցիալական մեդիա դաշտում այդ հարցն իսկապես շատ քննարկվեց։

«Այդ ֆորումը առանց փողկապների ֆորմատով էր և նախարարների մի մասը կրում էին, մյուսները՝ ոչ»,- պարզաբանեց նախարարը և անդրադառնալով ժպիտի թեմային նշեց․ «էլի կժպտամ, եթե իմանամ, որ ժպիտս զինվորի կյանք է փրկելու»։       

Մանրամասները՝ տեսանյութում։