Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Իշխանության չմասնակցությամբ տապալվեց այս հայտարարությունը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ես մեկ դեպք եմ հիշում նախկին խորհրդարանից , երբ եղել է փակ նիստ և պատգամավորներից արտահոսք է եղել։

 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

«Որևէ ռեալ պարզաբանում իշխանության կողմից բանակցային պրոցեսի մասին, որևէ հիմնարար տեղեկություն չեղավ։ Իշխանության չմասնակցությամբ տապալվեց այս հայտարարությունը, որտեղ պետք է աջակցություն լիներ արցախցիներին», նշեց ընդդիմադիր պատգամավորը՝  հավելելով, որ փաստաթղթի ստորագրման մասին որևէ խոսք չի եղել։

 

Անդրադառնալով Արցախում գազի շուրջ ծավալվող իրավիճակին՝ Գեղամ Մանուկյանն ասաց՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, բայց «ես անձնապես սարսափելի հիասթափված եմ, որովհետև չեմ կարող պատկերացնել՝ ՀՀ կողմից փոխվարչապետ, որը Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում կոմունիկացիաների բացման շուրջ, իրավիճակին չի տիրապետում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։