Դատարանը սանկցիա կիրառեց Արմեն Գևորգյանի պաշտպանի նկատմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը հրապարակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշման եզրափակիչ մասը։
«Դատարանը որոշեց պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ տուգանք 50 հազար դրամի չափով։
Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և մեկ ամսվա ընթացքում կամովին չկատարելու դեպքում կկատարվի ԴԱՀԿ-ի մասին օրենքով սահմանված կարգով»,-կարդաց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նշելով, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այն ստանալուց 7 օրյա ժամկետում։
«Հաշվի առնելով, որ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը չի կարող շարունակվել՝ դատական նիստը հետաձգվում է»,-հայտարարեց դատավոր Դանիբեկյանը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով ապրիլի 29-ին ժամը 13։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։