Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ալեքսանյանին դեր են տվել, թողեք յոլա տանի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Ինը տարեկանում Քի Վեստի մասին կարդացած մարդու ինչ- որ փաստարկներ բերել։ Բայրաքթարի մասին էլ, որ խոսում են՝ անօդաչու մի տեսակ ինքնաթիռներ կան՝ կոչվում են կամիկաձե։ Հարվածում են, բայց իրենք էլ են պայթում։ Հիմա դերաբաշխում ա, տվել են Կամիկաձեի դե,թող յոլա տանի էլի»։

 

Այսպես արձագանքեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի բարկացած ելույթին։

 

«Փուչիկի նման կարան պայթեն»,- հավելեց Գեղամ Մանուկյանը՝ նշելով․ «Իրականում այս նախագիծը մի քիչ խելագարության կանխավարկածից  է, թե կարող է պատահել արդյոք Հայաստանում որևէ մեկը մեր տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության դեմ հրապարակային արտահայտություն անի»։

 

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ կա մի ձևակերպում՝ «օվերտոնի պատուհան», երբ անընդունելի գաղափարը սկսում է քննարկվել և վերջում դառնում է հանրային տրամադրություն։

 

«Երեք տարի առաջ, սիրելի հայրենակից, կմտածեիր, որ ԱԺ դահլիճից ԱԺ պատգամավորն իրեն կարող է թույլ տալ կասկածի տակ դնել Արցախի ինքիշխանությունը»,- նկատում է Գեղամ Մանուկյանը հավելելով՝ « իրեն կարող է ամենավերջին թրքաբարո ձևով արցախցուն վիրավորել,որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր հայտարարություններով կասկածի տակ դնի ՀՀ պարտականությունը ցեղասպանության ճանաչման օգտին»։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ըստ նախաձեռնության՝ այլևս Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը,կամ նշվածը հրապարակայնեորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք։ Մանրամասները՝ տեսանյութում։