Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիճաբանություն ԱԺ-ում․ Ալեքսանյանը բարկացել էր․ Արշակյանը կոռեկտության կոչ է անում (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած նախաձեռնության քննարկման ժամանակ ամբիոնին մոտեցած իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բարկացած տոնով հիշեցնում էր՝ ինչպես է ընդդիմադիր ֆրակցայի ղեկավարը Քի Վեստում կասկածի տակ դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ «առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը»։

 

Նման դիտարկումից հետո դահլիճից արձագանքեցին՝ սուտ է։

 

«Սուտը ձեր ինքնությունն է։Խնդրում եմ ինձ էստեղ մի պիտակավորեք»,- ասաց Վահագն Ալեքսանյանը ամբիոնի բարձրախոսը այս ու այն կողմ տարուբերելով։

 

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ դիմելով ընդդիմությանը նկատեց՝ «ամբողջ ֆրակցիայով գրանցվել եք ելույթի համար, կգաք ելույթ կունենաք։ Ինչ եք տեղից արձագանքում»։

Ալեքսանյանը շարունակեց գոռալով պատմել, թե ինչպես է 2002 թվականին առաջարկել Մեղրին ու Արցախը փոխանակել։ Կրկին միջամտեցին։ Բայց Վահագն Ալեքսանյանը շարունակեց պատմել, թե ինչպես են 2010-ին խախտել այս օրենքը։

 

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ըստ նախաձեռնության՝ այլևս Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը,կամ նշվածը հրապարակայնեորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք։ Մանրամասները՝ տեսանյութում։