Հետապնդելու ենք Երևանի, Սևանի և Սյունիքի մարզի մասին խոսացողներին․ Վարդևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այս նախագծի դեմ պաշտպանվում է խոսքի ազատությունը վկայակոչելով։
Նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով գործընկերոջ՝ Թադևոս Ավետիսյանի հորդորին համեմատական տանել այս և իշխանության կողմից ներկայացված՝ հայհոյանքը քրեականացնելու նախագծի հետ՝ հիշեցնելով Կառավարության դիրքորոշումը այս նախագծի վերաբերյալ։
«Այո, այն ուղղված է խոսքի ազատության սահմանափակմանը։ Բայց քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներն էլ ինչ որ իրավունքի սահմանափակման են ուղղված։ Հարցը նրանումն է՝ արդյոք այն իրավաչափ նպատակ հետապնդում է , թե՝ ոչ, համաչափ է ,թե՝ ոչ»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ այս երեք չափանիշներին էլ համապատասխանում է այս նախաձեռնությունը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ըստ նախաձեռնության՝ այլևս Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը,կամ նշվածը հրապարակայնեորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք։
Մանրամասները՝ տեսանյութում։