Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎիճարկման հարց չէ։ Բանակցող երկու կողմեր կան։ Մեկը գնում է իր ելակետային թղթերով, իր պատկերացումներով։ Եվ հայկական կողմն էլ պետք է գնա իր պատկերացումներով։ Եվ, երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մենք էլ պետք է խոսենք ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ պատասխանելով Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագրի շուրջ ներկայացրած առաջարկներին։
Պատգամավորը նշեց, որ օրվա իշխանության ներկայացուցիչները չեն բացառում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Անդրադառնալով Ներքին Հանդի շուրջ ծավալվող հայտարարություններին՝ ընդդիմադիր պատագամավորն ասաց, որ ինքը ուրախ է,որ ՀՀ ՄԻՊ-ը անաչառ հայտարարությամբ է հանդես եկել։
Աննա Գրիգորյանը խոսելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մասին՝ նշեց,որ գերատեսչությունն ըստ էության հաստատել է տեղեկությունը, բայց նշել,որ դա ոչ թե հիմա է եղել, այլ ավելի շուտ։
«Պաշտպանության նախարարությունը ո՞նց կարող է նման հայտարարություն տարածի։ Բա,որ որոշ ժամանակ առաջ եկել էին, դուք դա նկատել էիք՝ ինչու չէիք եկել այդ դիրքերը զբաղեցրել ու նրանց հետ շպրտել։ Այսինքն էստեղ ուղղակի աբսուրդ է։ Սպասել են,որ գարունից հետո գա ամառը ու ոչ մի բան չեն արել»,- նկատեց Աննա Գրիգորյանը հավելելով՝ «Պաշտպանական գերատեսչությունը, որի հիմնական գործառույթը պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը հայտարարում է, որ ադրբեջանական զորքերը եկել ՀՀ սուվերեն տարածքում կանգնել են՝ դա եղել է ոչ թե հիմա,այլ նախկինում,մենք էլ դրա դեմ ոչինչ չենք արել։ Սպասել ենք, որ գան ավելի հարմար դիրքավորվեն և վրաններ էլ ավելացնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։