Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞ւր է Դավիթ Խաչատրյանը․կառավարության ներկայացուցիչները չկան․Ռուբինյանը բարկացավ և ընդմիջում հայտարարեց (տեսանյութ)

Կառավարության կողմից հավանության արժանացած ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արթուր Դավթյանի կողմից ներկայացված պաշտոնատար անձանց գործունեության ապահովման և սպասարկման սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ, և կից լրացումներ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթեի քննարկումը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկմանը հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը բացակայում էր նիստերի դահլիճից։

«Ու՞ր է Դավիթ Խարատրյանը»,- հարցրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և հավելեց՝ «քանի որ պատասխանատու գործելակերպ չենք տեսնում մեր Կառավարության գործընկերների կողմից, հիմա կհայտարարեց 20 րոպե ընդմիջում։ Եվ քարտուղարությանը կհանձնարարեմ անմիջապես կապվել Կառավարության հետ և ասել, որ արագ գան»,- բարկացած տոնով ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նիստն ընդմիջվեց։

Հիշեցնենք՝ մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյա նստաշրջանը։

Մանրամասները՝ տեսանյութում։