Տիկին Մանուկյան, կոռեկտ եղեք և ԱԺ-ն մի՛ շփոթեք «7or. am»-ի հետ․ Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, թեև հարց էր հնչեցրել անդրադառանալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտերկրյա գործուղումներին,որը տեղի է ունենում պետական բյուջեի հաշվին, այդուհանդերձ,ԱԺ ամբիոնի մոտ էլ շարունակեց թեման։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց և հորդորեց օրակարգից խոսել։ Սկսվեց լեզվակռիվ Ռուբինյան-Մանուկյան փոխադարձ հակադարձումներով։
Ընդդիմադիր պատգամավորը Ռուբինյանին հարցրեց՝ Կնյազ Հասանովը օրակարգից էր խոսո՞ւմ։ Ռուբինյանն էլ արձագանքեց, թե բացառություն են արել։ Ի վերջո Արեգնազ Մանուկյանը շարունակեց իր ելույթը իշխանական պատգամավորներին մեղադրելով պետական միջոցներով տուրիստական ացեր կատարելու մեջ։
«Մեկը կարող է բացատրել՝ ինչ են անելու 8 օր՝ 11 հոգով Բալիում»,- հարցրեց Արեգնազ Մանուկյանը` նշելով,որ բարձրացրել են պետբյուջեի հաշվին արտասահմանյան այցերի ծախսը։
Մանուկյանը հիշեցրեց,թե ինչպես էին նախկինում դեռ իշխանության չեկած նախկին ընդդիմադիրները քննադատում նման ծախսերը,իսկ այսօր իրենք են նույն կերպ վարվում։ Արեգնազ Մանուկյանը սա ցինիկություն որակեց և նշեց,որ այս առումով գերազանցել են նախկին բոլոր իշխանություններին։
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կրկին կոչ արեց լինել կոռեկտ, և ԱԺ նիստերի դահլիճը չշփոթել «7օր․էյէմ»-ի հետ։