Մի հատ էդ Ձեր ձեռը հետ դրեք ու հանգստացե՛ք․ Ռուբինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրբ իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ ամբիոնին մոտենալով հայտարարեց, որ շեղվելու է օրակարգից, դահլիճում աժիոտաժ սկսվեց։ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ ներքաղաքական թեմաներից չի խոսելու։
Այդ պահին միջամտեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Մի վայրկյան։ Մի հատ էդ ձեր ձեռը հետ դրեք ու հանգստացեք»,- դիմելով դահլիճում նստածներից մեկին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով՝ չպատասխանել։
Ռուբինյանը գործընկերոջը՝ Հռիփսիմե Գրիգորյանին խնդրեց մնալ օրակարգի շրջանակներում։
«Բոլորին, խնդրում եմ մնալ օրակարգի շրջանակներում»,-հորդորեց ԱԺ փոխխոսնակը, բայց իշխանական պատգամավորը ներողություն խնդրեց և պարզաբանեց, որ խնդիրը Արցախի մեր հայրենակիցների համար շատ կարևոր և բացառապես հումանիտար հարցի մասին է։
«Ես ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարաումը իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից ու ջեռուցումից զրկել էր արցախահայությանը»,- հայտարարեց Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով, որ թեև մի քանի ժամով վերականգանվել էր գազամատակարարումը, բայց երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է։
«Սա խստորեն դատըապարտելի է։ Ես կարծում եմ,որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն»,- ասաց իշխանական պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները,Արցախի իշխանությունները ռուս խաղաղապահների հետ համագործակցում են և զբաղվում են խնդրի կարգավորմանը հասնելու համար և Ադրբեջանից պահանջեց ժամ առաջ վերականգնել գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում։