Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ-ն Ադրբեջանի 5 առաջարկներին (տեսանյութ)

Այո,  մենք անհանգստացած ենք այդ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածների իրադրությամբ»․ այսպես արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողի  այն հարցին,  թե ինչպես է Ռուսաստանը գնահատում Բաքվի վերջին սադրանքները և ի՞նչ է արվում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, գազի ու էլեկտրականության վերականգնման համար։

Հայկ Խալաթյանը նաև հիշեցրեց, որ ադրբեջանցի զինծառայողները կանոնավոր կերպով կրակ են արձակում Արցախի գյուղերի վրա, մինչև անգամ կիրառելով ականանետեր և պահանջում լքել իրենց տները,  ինչը լրագրողի խոսքով,  2020-ի Նոյեմբերի 9-ի պայամանավորվածությունների խախտում է։

 

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ընդգծեց, որ կրակի դադարեցման ռեժիմի հաճախակի խախտում սկսել են արձանագրել մարտի սկզբից ։ «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը իր պատասխանատվության գոտում ձեռնարկում է համապատասխան միջոցներ կայունություն ապահովելու համար»,-նշեց Զախարովան։

 «Այդ ջանքերի շնորհիվ Մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվել։ Մենք կողմնակից ենք սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկին և երկկողմանի հանձնաժողովի ստեղծմանը»,- նշեց Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է Արցախում հումանիտար ծանր վիճակի մասին՝
«Շփման մեջ ենք երկու կողմերի հետ, այդ խնդիրը լուծելու համար»,- վերահաստատեց նա։

Հայկ Խալաթյանի մյուս հարցին թե՝ Մոսկվայում Ադրբեջանի քայլերի մեջ տեսնու՞մ են արդյոք նպատակ, օգտվելու այն հանգամանքից, որ Ռուսաստանը հիմա հատուկ գործողությամբ է զբաղված Ուկրաինայում,  Զախարովան պատասխանեց․

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ՝անկախ մյուս ուղղություններով եղած իրավիճակի և զարգացման։ Այդ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը մեզ համար  առաջնահերթ է։ Բոլոր կողմերն էլ գիտեն այդ մասին»։

Հարցին,  թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Ադրբեջանի առաջարկած 5 նախապայմաններին ի պատասխան պաշտոնական Երևանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելուն, Զախարովան ասաց․ «Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում։ Եվ վերահաստատում ենք այդ հարցում միջազգային օգնության դիմելու մեր դիրքորոշումը»։

 

Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետներին,  Զախարովան ընգծեց, որ դեռ վաղ է խոսել այդ մասին։