Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակ

Սպորտ
92dc0b556455f37d1d53a0e4ad33cbc7

Թուրքիայում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը շարունակում է իր հաղթարշավը:

8-րդ տուրում հայ շախմատիստները հերթական հաղթանակը տարան` 2,5:1,5 հաշվով պարտության մատնելով Թուրքմենստանի առաջին թիմին: Առաջին խաղատախտակին հանդես եկող Կարեն Գրիգորյանը առաջին անգամ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Շահինյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ ահա Ռոբերտ Աղասարյանը կրկին տանուլ տվեց իր պարտիան:

Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին ունի 25,5 միավոր: Առաջատարի եւ 2-րդ տեղում ընթացող Ռուսաստանի հավաքականի միջեւ միավորների տարբերությունը այժմ կազմում է 4 միավոր, ինչը մեծ առավելություն է տալիս մեր շախմատիստներին վերջին երկու տուրից առաջ:

Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր շախմատիստները կհանդիպեն Սիրիայի թիմի հետ, որը 18,5 միավորով ընթանում է 7-րդ տեղում: