A
A
Ռուսաստանը հաղթեց Անգլիային, ...
Այսօր ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն փակ-գաղտնի քվեարկությամբ 2018 թ աշխարհի առաջնության կազմակերպումը վստահեց Ռուսաստանի Դաշնությանը: Չորս տարի անց առաջնությունը իր մոտ կընդունի Քաթարը:
Ռուսաստանը իրենից ետ թողեց Անգլիային, Իսպանիային ու Պորտուգալիային եւ Հոլանդիային ու Բելգիային, իսկ ահա Քաթարը շրջանցեց ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային:
ՖԻՖԱ-ի գործկոմի առաջին որոշումը ինչ-որ տեղ տրամաբանական էր, քանի որ Ռուսաստանը աշխարհի առաջատար ֆուտբոլային գերտերություններից մեկն է, իսկ ահա Քաթարի պարագայում դժվար է գտնել համոզող ֆուտբոլային փաստեր: