Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սփյուռք-Հայաստան կապ գոյություն չունի․ Արա Աբրահամյան (տեսանյութ)

Մեզանից բացի ոչ ոք մեղավոր չէ։ Հետո ասում են՝ դե չօգնեցին։ Իսկ դուք ինչ եք արել, ինչ պայման եք ստեղծել, որ մեզ օգնեն։

Այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը՝ անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակին։

«Արտաքին գործերի նախարարը գտնվում էր Թուրքիայում։ Բոլոր այդ հանդիպումներին, ես հետևեցի, ինչ որ հայտարարություններին։ Չհասկացա, բա ոնց, էդ խնդիրները ոնց ա պատկերացնում, բա ոնց իրա սիրտը չի ցավում։ Ցեղասպանությունն ընդհանրապես է մոռացվել, Արցախը թողել են մի կողմ, չգիտեմ՝ ում համար և ինչ հարցեր են առաջ քաշում։  Ադրբեջանն իր համար 5 հատ հարց ա տալիս։ Մեր հարցերը տենց էլ չկարողացա գտնել, թե մենք ինչ ենք ուզում։ Իրենք ասում են, մենք մտածում- մտածում ենք, հետո ինչ որ պատասխան ենք տալիս»,- ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Ըստ Արա Աբրահամյանի՝ մենք պետք է ամենօրյա աշխատանք տանենք։

«Սփյուռք գոյություն չունի։ Սփյուռք-Հայաստան կապ գոյություն չունի։ Դե պատկերացրեք դա ինչ ուժ է։ Սփյուռքը կործանեցին այսօրվա իշխանության օրոք։ Ես դա ցավով են ասում։ Ես չեմ կարող չգալ-չօգնել»,- ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը։

Արա Աբրահամյանը միասնականության, համախմբման կոչ արեց։ Իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցրեց, որ չեն կարողանում կառավարել երկիրը։

«Իրենք ոնց կարող են ղեկավարել, Միմինո ֆիլմը տեսել եք, որ ասում է «Լարիսա Իվանովնու խաչու»։ Արա ասում է, ինչ Լարիսա Իվանովնա, դու ով ես, որ Լարիսա Իվանովնա․․․»,- ասաց Արա Աբրահամյանը։

Մանրամասները՝տեսանյութում։