Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոր հետքերով

Սպորտ
9f230787668337644520fa45e7aa5e32

Հայտնի գործարար Ռոման Աբրամովիչի որդին` Արկադի Աբրամովիչը, ցանկանում է ձեռք բերել «Պարկեն Սպորտ ընդ Էնտերտայմենտ» ընկերության բաժնետոմսերը, որին պատկանում է «Կոպենհագեն» ֆուտբոլային ակումբը: Դա նշանակում է, որ Լոնդոնի «Չելսիի» սեփականատիրոջ որդին նույնպես կզբաղվի ֆուտբոլային գործերով:

Արկադի Աբրամովիչը ներկայումս բանակցություններ է վարում «Լյոնմոդտագերնես Դիրտիդսֆոնդ» ընկերության նախագահ Կարստեն Կոխի հետ, որին պատկանում են «Պարկեն Սպորտի» բաժնետոմսերի 30 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է դանիական «Էքստրա Բլադետ» թերթը, այդ լուրը սփռվելուց հետո «Կոպենհագենի» մեկ բաժնետոմսի արժեքը թանկացել է 22,6 տոկոսով եւ այժմ կազմում է 130 դանիական կրոն (մոտ 23 դոլար):