Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթերորդ հաղթանակը

Սպորտ
a133eded0bc95be32d9e559b8aa34748

Հայաստանի մինչեւ 16 տարեկան շախմատիստների հավաքականը յոթերորդ անընդմեջ հաղթանակը տարավ աշխարհի պատանեկան օլիմպիադայում եւ լուրջ հայտ ներկայացրեց վերջնական հաջողության հասնելու համար:

Այսօր առավոտյան կայացած 7-րդ տուրում մեր պատանիները 3:1 հաշվով պարտության մատնեցին Ուզբեկստանի ընտրանու հետ եւ վաստակեցին 23 միավոր: Նրանք 5 միավորով գերազանցում են 2-րդ տեղում գտնվող Ռուսաստանի ընտրանուն, 5,5-ով` Թուրքիայի 1-ին, Բելառուսի եւ Հնդկաստանի թիմերին:

Ի դեպ, Հայաստանի հավաքականն արդեն հանդիպել է ընտրանիների հետ, ուստի մնացած երեք տուրերում մեր թիմը կհանդիպի համեմատաբար թույլ մրցակիցների հետ: