Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախադեպ չի եղել

Սպորտ
f3ef95b25b097fcb5bec4b705301739c

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրայանը այսօր կազմակերպած մամուլի ասուլիսին լավ գնահատեց մեր երիտասարդական հավաքականի ելույթները Լիմասոլում կայացած Եվրոպայի անդրանիկ առաջնությունում:

«Մենք այդ մրցումներում նվաճեցինք 24 մեդալ, որոնցից 9-ը` ոսկե: Նման նախադեպ չէր եղել: Այս տարի մեր ծանրորդները ընդհանուր առմամբ 78 մեդալ են նվաճել, ինչը ռեկորդ է մեր ֆեդերացիայի համար»,-ասաց նա:

«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, արդյոք ՀՁՖ-ն ունի իր նստավայրը եւ պաշտոնական կայքէջը` հասարակության հետ կապերն ավելի մեծացնելու համար, Սամվել Խաչատրայանը պատասխանեց. «Կարեւորը ոչ թե այն է, թե ֆեդերացիան ինչպիսի նստավայր ունի, այլ այն, թե ինչպիսի արդյունքներ է ցույց տալիս: Կան ֆեդերացիաներ, որոնք շքեց նստավայր ունեն, սակայն այդպես էլ ոչ մի արդյունք չեն տալիս: ՀՁՖ-ի նստավայրը գտնվում է Արշակունյաց 6 հասցեում, սակայն զբաղվածության պատճառով ես միայն շաբաթ-կիրակի օրերին եմ այնտեղ լինում»:

Ինչպես տեղեկացրեց Սամվել Խաչատրյանը, Հայաստանի ծանրամարտի հավաքականը դեկտեմբերի 6-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում եւ կսկսի պատրաստվել մրցաշրջան 2011-ին: