Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կշարունակի աջակցել «Հատիսին»

Սպորտ
6fd35bca620a742a5e2215fb0a1a3448

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2011 թվականին կշարունակի աջակցել Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմին: Այդ մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««Հատիսի» ծրագրերը համընկնում են մեր ծրագրերի հետ, այդ իսկ պատճառով մենք շարունակելու ենք լինել թիմի կողքին: Կարեւորն այն է, որ մենք գործ ունենք կանանց բասկետբոլի հետ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարծում է, որ իգական սեռը պետք է մեծ հնարավորություններ ունենա իրեն տարբեր բնագավառներում դրսեւորելու համար»,-ասաց նա:

Ինչպես տեղեկացրեց Ռալֆ Յիրիկյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2011 թվականին «Հատիսին» կտրամադրի 75 մլն դրամ:

«Հատիս» ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը հայտարարեց, որ ակումբը հետապնդում է ոչ միայն մարզական, այլեւ սոցիալական նպատակներ: «Հատիսի» հաջող ելույթների արդյունքում վերջին մեկ տարիներին բասկետբոլով զբաղվողների թիվն ավելացել է 5000-ով, ինչը, ըստ մեզ, մեծ խթան է ազգի առողջ ապրելակերպի համար»:

Հայաստանի բասկետբոլի ֆեերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը գնահատելով թիմի ելույթները նոր մրցաշրջանում, ասաց, որ ժամանակ է հարկավոր թիմի կայացման համար: «Առանց ուժեղ առաջնություն ունենալու անհնար է լուրջ հաջողությունների հասնել: Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք բանակցություններ վարել Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ` այդ երկրի առաջնությանը մասնակցելու համար: Այս տարի դա մեզ չհաջողվեց, բայց հուսով ենք, որ 2011-ին երկու երկրների ֆեդերացիաները կհամաձայնեն այդ հարցում»:

Մամուլի ասուլիսի վերջում «Հատիս» ակումբը 7 համարի մարզաշապիկ եւ բասկետբոլիստուհիների ստորագրություններով գնդակ նվիրեց պարոն Յիրիկյանին:

Անմասն չմնացին նաեւ լրագրողները: