A
A
Հոբելյանական երթ դեպի Եղիշե Չարենցի հուշարձան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր պոետ, հրատարակիչ, հասարակական գործիչ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանն է։
Չարենցի մուտքը հայ գրականություն շռնդալից էր, ստեղծագործական ընթացքը՝ աննախադեպ, բաժին հասած ճակատագիրը՝ ողբերգական։
Համադրելով ազգայինն ու համամարդկայինը, արևմտյան ու արևելյան հին ու նոր գրական ավանդույթները՝ իր կարճատև՝ քառասնամյա կյանքի ընթացքում Չարենցը սկիզբ դրեց մի նոր գրական, մշակութային, հրատարակչական շարժման, որն, իրավամբ, չարենցյան է՝ «ժամանակի շունչը դարձած», «աշխարհների հրով այրված», «արևներին նոր տեմպ ու ուղի տված»։
Նրա ծննդյան օրը երթ էր կազմակերպվել դեպի իր հուշարձան։